Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան ՊԵտրոսյանն այսօր հանդիպել է մարզում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

27.05.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան ՊԵտրոսյանն այսօր հանդիպել է մարզում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Դեռ նախօրեին մարզպետարանը էլեկտրոնային տարբերակով բոլոր կազմակերպություններին էր ուղարկել աշխատուժի այն բազան, որն ամբողջացվել է մարզպետարանի կողմից անցած մեկ ամսվա ընթացքում։ Օնլայն հարթակում այդ ժամանակահատվածում գրանցվել է մարզի շուրջ 2600 քաղաքացի։

«Բազայում բացի անձնական տվյալները, ամփոփվել է նաև նրանց հմտություններն ու աշխատանքային կարողությունների մասին որոշակի տեղեկատվություն, ինչը ձեզ հնարավորություն է տալու գտնել անհրաժեշտ մասնագետներ, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համավարակի պատճառով արտագնա աշխատանքի շատ շինարարներ չեն կարողացել մեկնել»,- կազմակերպությունների ղեկավարների հետ զրույցում նշել է Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը հույս է հայտնել, որ աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների միջև կապը կստացվի և ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ստեղծված այս հարթակը կնպաստի արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտմանն ու կաջակցի ինչպես գործատուներին, այնպես էլ գործազուրկներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41