Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարապատ համայնքը ձեռք է բերել ավտոուղեհարթիչ-գրեյդեր
27.05.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարապատ համայնքը ձեռք է բերել ավտոուղեհարթիչ-գրեյդեր։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից քննարկվել և հավանության է արժանացել համայնքի «Համայնքի տեխնիկական վերազինում՝ գրեյդերի ձեռքբերման միջոցով» սուբվենցիայի ծրագիրը, որի ընդհանուր արժեքը 50 մլն 54 հազար դրամ է, գումարի կեսը տրամադրել է պետությունը, մյուս կեսն հատկացրել է համայնքը։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականին տեխնիկա ձեռք բերելու սուբվենցիոն հայտեր ներկայացրել են Գյումրի, Սարապատ և Աշոցք համայնքները։ Ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 143.6 մլն դրամ է, որից պետության համաֆինանսավորման չափը կազմում է 71.8 մլն դրամ: