Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
28.05.2020

«Սերունդներ դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
Բաշ-Ապարան, Սարդարապատ, Ղարաքիլիսա, Սոգըթլու` ահա այս գոյամարտերով ձևավորվեց հայ ժողովրդի ազատ ապրելու և դարավոր ընդմիջումից հետո պետականություն ունենալու ուղին:
Մայիսի 28-ը մեր պատմության վերածնունդի նախասկիզբն էր, մեր պետականության կազմավորման հենասյունը: Չնայած իր կարճաժամկետ գոյությանը՝ հայկական պետականության վերականգնումը մեր ազգի երազանքն էր, մեր ինքնության, պետական խորհրդանիշերի և բանակի կազմավորման սկիզբը: Առավել կարևոր էր առաջին հանրապետության պատգամը՝ լինել անկախ և ինքնիշխան: