Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աուդիոգիդ սարքեր Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին

28.05.2020

 Աուդիոգիդ սարքեր Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի աջակցությամբ այսօր Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին տրամադրվեց աուդիոգիդ սարքեր, որոնց միջոցով այցելուները հնարավորություն կունենան վեց լեզուներով ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի այս նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես այժմ, երբ համավարակի պատճառով ստեղծված դժվարություններ կան։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով։ Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարևոր է և մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն էլ շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ բանկը կարևորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը և ժամանակին համահունչ լինելը։

Նշենք, որ բանկն իր 15-ամյակին նվիրված մշակութային և սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 18:08:24