Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.06.2020

Սիրելի՛ երեխաներ և մեծահասակներ
Սրտանց շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաների իրավունքների պաշտպանության նկատմամբ մեր բոլորիս վերաբերմունքով է պայմանավորված ապագա հասարակության արժեհամակարգը։ Պատահական չէ, որ այս լուսավոր օրը նշվում է ողջ աշխարհում, քանզի երեխաները յուրաքանչյուր պետության կենսատու աղբյուրն են՝ նրա ապագան։
Ցանկանում եմ, որ աշխարհի բոլոր մանուկներն ապրեն խաղաղ աշխարհում, որ նրանց ապահով և բարեկեցիկ մանկություն ունենալու իրավունքը երբևէ չվերանվաճվի, իսկ մենք՝ մեծահասակներս, կանենք հնարավորինը մեր երեխաների երջանկության, պաշտպանվածության, առողջության, կրթության և անվտանգության համար:
Սիրելի՛ փոքրիկներ, եղեք առողջ, անհոգ, սիրով և գորովանքով պարուրված, քանզի աշխարհին մանկա՜ն մաքրություն է պետք։