Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը

02.06.2020

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել սոցիալական ձեռներեցությանն ու նորարարությանն աջակցող խորհրդատվական խորհրդի հանդիպումը։ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանամերձ համայնքներում կանաչ աճը զարկ տալու համար, ծրագիրն իրականացվում է CENN-ի կողմից համատեղ Green Lane-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ։ Ծրագրի թիրխային համայնքները աշխարհագրական առումով գտնվում են Վրաստանի սահմանամերձ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա և Հայաստանի Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերում և համարվում են խոցելի տարբեր պատճառներով, որոնք ներառում են աղքատությունը, բնական աղետների հաճախականության աճը, սոցիալական կոնֆլիկտները, բարձր լեռնային և դժվար հասանելի վայրերը, ավանդական մշակութային գենդերային անհավասարությունները և այլն։

Հանդիպման մասնակցիներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով ծրագրի կարևորությանը․ «Ծրագիրը կարծում եմ արդյունավետ կլինի, քանի որ թիրախավորում է երիտասարդներին, որոնք բիզնեսի ստեղծարար մոտեցումներ ունեն, ինչ որ բան ստեղծելու ցանկություն ունեն։ Այսօր Հայաստանի հյուսիսը ուշադրության կենտրոնում է և գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման լուրջ նախադրյալներ կան և մենք ամեն ինչ պետք է անենք մարզի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար։ Շիրակի մարզպետարանը բաց է աշխատանքում և պատրաստ է համագործակցության։ Հաջողություն եմ մաղթում ձեզ»։

Առաջարկվող նախագիծը բարենպաստ պայմաններ կստեղծի Վրաստանում և Հայաստանում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության համար և կխթանի այս ոլորտների՝ սահմանամերձ գյուղական համայնքների անապահով երիտասարդների ներուժը: Ծրագրի սոցիալական ձեռներեցությունը դիտվում է որպես միջոց` ապահովելու ավելի մեծ սոցիալական և բնապահպանական օգուտ Հայաստանի և Վրաստանի թիրախային շրջանների տեղական համայնքների համար։

Ծրագրի ընդհանուր նպատակը թիրախային տարածաշրջանի երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի զարգացումն է սոցիալական ձեռներեցության ոլորտում՝ նպատակ ունենալով նպաստել սոցիալական համախմբմանը, զբաղվածությանը, ներառմանը և անհավասարությունների նվազեցմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41