Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մշտադիտարկման աշխատանքային խմբերը շարունակում են ամենօրյա ռեժիմով շրջել մարզում գործունեություն իրականացնող տարբեր օբյեկտներում

03.06.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարականով, կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով, մարզպետարանի աշխատակիցներից կազմված մշտադիտարկման աշխատանքային խմբերը շարունակում են ամենօրյա ռեժիմով շրջել մարզում գործունեություն իրականացնող տարբեր օբյեկտներում՝ հետևելու տնտեսական գործունեության տեսակների աշխատանքների կազմակերպմանն ու վիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի իրականացմանը։

Այսօր հերթական անգամ աշխատանքային խմբերը՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ շրջել են մի շարք կազմակերպություններում, հորդորել խստագույնս պահպանել պարետատան սահմանած ցուցումները, ախտահանման աշխատանքները պատշաճ իրականացնել, քաղաքացներին սպասարկել միայն սահմանված կանոններով՝ դիմակով, ձեռնոցով, ինչպես նաև զերծ մնալ կուտակումներից և պահպանել սոցիալական հեռավորություն։

Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31