Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվելու է Առափի համայնքի թիվ 1 փողոցի 728 գծամետր երկարությամբ 2-րդ հատվածը
03.06.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվելու է Առափի համայնքի թիվ 1 փողոցի 728 գծամետր երկարությամբ 2-րդ հատվածը՝ համայնքում երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով։ Ծրագիրն արդեն հավանության է արժանացել։ Փողոցի 1,2 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվել է դեռ 2019 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Նախատեսվում է իրականացնել hողային պաստառի քանդման, ծածկի (ավազակոպճային շերտ 10 սմ, խճային հիմք 15 սմ՝ բիտումի տարածումով և մանրահատիկ ա/բ 5 սմ հաստությամբ), կողնակների, ջրընդունիչների և իջատեղերի կառուցման աշխատանքներ:
Նշենք, որ մարզի համայնքներից (Գյումրի, Արթիկ, Անի, Ախուրյան, Ազատան, Երազգավորս, Առափի, Նոր Կյանք, Բենիամին, Գետք, Հառիճ, Սարատակ, Լուսակերտ և Փոքր Մանթաշ) 15 սուբվենցիոն ծրագրեր են ներկայացվել՝ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1․5 մլրդ դրամ, որից 856 մլն դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, իսկ 685,14 մլն-ը՝ համայնքային բյուջեներից: Հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել թվով 7 ծրագրեր (Ախուրյան, Առափի, Բենիամին, Գետք, Հառիճ, Սարատակ և Լուսակերտ)։