Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան

05.06.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից այսօր իրականացվել է չնախատեսված շրջայց Գյումրու ավտոկայարան։ Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է ՀՀ պարետի համապատասխան որոշմամբ սահմանված, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, անվտանգության կանոնների կատարման գործընթացը Շիրակի մարզի ներմարզային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-10 23:05:25