Նորություններ
Աղվորիկ և Արդենիս բնակավայրերում կկառուցվի խմելու ջրագիծ
05.06.2020

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել «Արփի համայնքի 2430 մետր խմելու ջրագծի կառուցում և վերանորոգում» սուբվենցիայի ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 13 մլն 576 հազար դրամ է, գումարի 63 տոկոսն հատկացնելու է պետությունը, 37-ը՝ համայնքը։
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Արդենիս բնակավայրում կկառուցվի 1730 մետր նոր ջրագիծ, Աղվորիկում կնորոգվի 700 մետր ջրագիծ։ Նախատեսվում է սկզբնական միացման կետում կառուցել աղբյուրակապեր՝ փականային հորով, կտեղադրվեն դիտահորեր։ Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրերում կկարգավորվի խմելու ջրի մատակարարաման որակը։