Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանուն մյուս երեխաների առողջության. երեք երեխաների մայրը կամավորագրվել է կորոնավիրուսի դեմ պայքարին

07.06.2020

Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, առաջինն է մեկնել օգնելու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին: Երիտասարդ մայրիկի համար ամենադժվարը երեխաների հետ բաժանումն է, բայց, որքան էլ կարոտը խեղդի, Նուշիկը չի վերադառնա տուն, քանի դեռ իր կարիքը զգում են հիվանդանոցում:

Ծնվել է Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է Մարալիկում: Ունի 3 զավակ՝ Գագիկը՝ 16, Լեյլին՝ 13 և Կարինան՝ 10 տարեկան: Այս ընթացքում տարբեր մասնագիտություններ է ձեռք բերել՝ վարսահարդարից մինչև հրուշակագործ, իսկ 2 տարի առաջ որոշում է ուսումնասիրել բժշկական գործն ու ընդունվել է Արթիկի բժշկական քոլեջ: 

«Արմենպրես»-ի հետ երիտասարդ բուժաշխատողը պատմել է կամավորությամբ զբաղվելու իր որոշման ու երեխաներից հեռու լինելու մասին:

-Ինչո՞ւ որոշեցիր թողնել երեխաներիդ ու կամավորության անցնել բուժհաստատությունում, որտեղ բուժվում են կորանավիրուսով հիվանդները, այն դեպքում, երբ շատ փորձառու բժիշկներ իրենց մեջ քաջություն չեն գտնում աշխատել այդ հաստատություններում:

-Ես բնույթով շատ հայրենասեր եմ ու տանը նստել ու սպասել, երբ կանցնի այս իրավիճակը, չեմ կարող: Ոչ մի քայլ չձեռնարկելը՝ դա իմը չէր: Մտածում էի՝ ինչ որ բան անել ու մարդկանց օգնել: Մարտի կեսերին էր, երբ տեսա կամավորության մասին հայտարարությունն ու գրանցվեցի: ՀՀ առողջապահության նախարարությունից պատասխան զանգը չուշացավ: Հեռախոսազանգի միջոցով հաստատեցի կամավորություն կատարելու պատրաստակամությանս մասին ու շատ հպարտ էի այդ քայլով: Ավելի դժվար էր կարանտինի ընթացքում Մարալիկից գնալ-հասնել Երևան, ու այդ ժամանակ դիմեցի ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի օգնությանը, որն էլ առաջարկեց դիմել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Վերջինս, շատ ոգևորված իմ քայլով, ողջունեց այն ու անմիջապես անձամբ իր մեքենայով կազմակերպեց իմ տեղափոխումը Երևան: Երկուսն էլ մշտական կապի մեջ են իմ հետ ու միշտ իմ կողքին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41