Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ

08.06.2020

 Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։
Առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին։
Շիրակի մարզպետը ողջունել է նախաձեռնությունը, քննարկման կազմակերպիչներին ու հետևողներին ներկայացրել է մարզում տիրող վիճակն ու նշել, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել սրտացավ աշխատանքի համար, այս փուլում շատ կարևոր է հանրության համախմբվածությունը, ուրախ եմ, որ նման նախաձեռնությամբ եք հանդես գալիս, փորձը ցույց տվեց, որ համախմբվելով բավական լուրջ խնդիրներ մինչ այժմ լուծեցինք, նկատի ունեմ «Պարենային շտապօգնությունը», իսկ այս փուլում պետք է համախմբվենք մեկ կարևոր գաղափարի շուրջ, որ նախանշված կանոնները պահպանենք և կարողանանք խուսափել վիրուսի տարածումից»։
«Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի անդսմները կարևորել են համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետին պատրաստակամության համար։ Բանախոսները ներկայացրել են մտահոգություններն ու իրենց առաջարկություննները և նշել, որ վիրուսի դեմ պայքարում հաջողելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը:
Նշենք, որ նախաձեռնող խումբը նախատեսում է ուսումնասիրություններ իրականացնել արագ արձագանքման ենթակա երեք ուղղություններով՝
հետազոտական, իրավիճակի վերլուծության, գնահատման, ինչպես նաև արագ արձագանքման գործողությունների և պարետատան, պետական կառավարման, մարզային ու տեղական իշխանությունների և այլ կառույցների հետ աշխատանքի։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56