Նորություններ
Կխճապատվեն Գետք համայնքի թիվ 2, 3, 5, 6 փողոցները
10.06.2020
Համայնք-պետություն համագործակցության արդյունքում այս տարի կբարեկարգվեն և կխճապատվեն Գետք համայնքի թիվ 2, 3, 5, 6 փողոցները։ Ծրագիրը համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել։ Ընդհանուր 15 մլն 785 հազար դրամ գումարի 55 տոկոսը կտրամադրի պետությունը՝ 7 մլն 103 հազար, 45 տոկոսը՝ համայնքը։ Կբարեկարգվի և կխճապատվի 2000 գծամետր՝ 8040 քառակուսի մետր ընդհանուր երկարությամբ։