Նորություններ
Կոչ ենք անում շինարարական ընկերություններին ակտիվ մասնակցել մրցույթներին
10.06.2020

Կոչ ենք անում շինարարական ընկերություններին ակտիվ մասնակցել մրցույթներին: Շուտով նոր մրցույթներ են հայտարարվելու:
✅ ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված դրությներին համապատասխան 09․06․2020 թ․-ի դրությամբ հայտարարվել են թվով 47 կրթական օբեկտի ավելի քան 700 մլն դրամ ընդհանուր նախահաշվային արժեք ունեցող շինմոնտաժային աշխատանքների մրցույթներ (վերանորոգումներ, հարմարեցումներ, ենթակառուցվածքների ստեղծում, սանհանգույցների նորոգում)։
Շիրակի մարզում աշխատանքներ կիրականացվեն․
1․ «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգում - ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲՁԹ-20/89
2․ «Գյումրու համար 26 ավագ դպրոց» ՊՈԱԿ – ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲՁԹ-20/88
Առաջիկա օրերին կհայտարարվեն թվով 10 կրթական, մշակութային օբյեկտների կապիտալ բնույթի աշխատանքների և ծառայությունների գնման մրցույթներ, որոնց ընդհանուր նախահաշվային արժեքը կգերազանցի մոտ 1 մլրդ դրամը։