Նորություններ
«Թովմասյան» բարեգործական հիմադրամը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին տրամադրել է Ռոշ ֆիրմայի Cobas E 411 իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք և պացիենտ մոնիտոր
11.06.2020
«Թովմասյան» բարեգործական հիմադրամը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին տրամադրել է Ռոշ ֆիրմայի Cobas E 411 իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք և պացիենտ մոնիտոր։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է հիմնադրամի ներկայացուցիչներին, ողջունել և շնորհակալություն հայտնել այսօրինակ օգտակար նախաձեռնության համար․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Թովմասյան» հիմնադրամին համավարակի հետ պայքարում մեր մարզին աջակցելու համար։ Այս փուլում նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար, քանզի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով այս ախտորոշիչ սարքավորումն իսկապես մեծ կարևորություն կունենա»։
Ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս իմունոլոգիական հետազոտություններ անցկացնել տարբեր վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի նկատմամբ։
«Թովմասյան» բարեգործական հիմադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն էլ ընդգծել է, որ ամեն ինչ արվում է համավարակի դեմ պայքարում աջակցություն տրամադրելու համար և շնորհակալություն հայտնել Տիգրան Պետրոսյանին համագործակցության համար։
Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ արդեն մոնտաժվել է ախտորոշիչ սարքավորումը, առաջիկա օրերին այն կգործարկվի լիարժեքորեն։