Նորություններ
Բենիամին համայնքի 1-ին փողոցի 2295 քառակուսի մետր հատվածը շուտով կասֆալտապատվի
15.06.2020
Շիրակի մարզի Բենիամին համայնքի 1-ին փողոցի 2295 քառակուսի մետր հատվածը շուտով կասֆալտապատվի՝ պետություն-համայնք համագործակցության արդյունքում։Ծրագիրը հավանության է արժանացել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: 15մլն 556 հազար դրամ արժողությամբ ծրագրի 55 տոկոսը՝ 9մլն 339 հազար դրամը, կհատկացնի պետությունը, 45 տոկոսը՝ համայնքը։