Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում Անի համայնքում այս տարի արդեն տեղադրվել են 20 հակակարկտային կայաններ

16.06.2020

 Անի համայնքի կողմից 2019 թվականի ներկայացված «Հակակարկտային կայանների ձեռքբերում» սուբվենցիայի ծրագրի շրջանակներում այս տարի արդեն տեղադրվել են 20 հակակարկտային կայաններ: Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ձորակապ, Մարալիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Լույսաղբյուր, Իսահակյան, Աղին, Ջրափի, Հայկաձոր, Բագրավան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերում հակակարկտային կայանների տեղադրման ծրագրի ընդհանուր արժեքը 55 մլն 560 հազար դրամ է, որի 55 տոկոսը՝ 30 մլն 560 հազար դրամը տրամադրել է պետությունը, 45 տոկոսը՝ համայնքը։ Հակակարկտային կայանների տեղադրմամբ 2000-3000 հա ցանքատարածությունների մշակումն առավել անվտանգ է դառնալու, այնինչ վերջին տարիներին տարբեր բնակավայրերում կարկուտից գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է շուրջ 145 մլն դրամ: Ծրագրի շահառուներն են շուրջ 2500 գյուղացիական տնտեսություններ և ֆերմերներ։
Նշենք, որ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 3 հակակարկտային կայան էլ տեղադրվել է Հայկավան համայնքում։ Մարզում 2020 թվականին հակակարկտային կայաններ ձեռք բերելու նպատակով Սարապատ, Ամասիա, Մարմաշեն համայնքների կողմից ևս ներկայացվել են սուբվենցիայի ծրագրային հայտեր: Բոլոր հայտերը հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46