Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 70 էլեկտրական ջերմաչափ,

16.06.2020

Շիրակի մարզպետարանի, ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի և Վանաձորի բնակչուհի Լիլիա Աբրահամյանի համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետարանին այսօր տրամադրվել է 70 էլեկտրական ջերմաչափ, որոնք կհատկացվեն մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններին և նախակրթարաններին:
ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի «ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարության հումանիտար օգնության» ծրագրի շրջանակներում է աջակցությունը տրամադրվել, որի համակարգողը Անի Մելքումյանն է:
Շիրակի մարզպետարանի անունից դեսպանատանը հանդես է եկել մարզպետի օգնական Անի Մաղաքյանը։
Շիրակի մարզպետարանը երախտագիտությունն է հայտնում ծրագիրն իրականացնողներին՝ անհրաժեշտ աջակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42