Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանին

17.06.2020

Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարի պարտականություններն անցած ժամանակահատվածում իրականացրած Կարեն Բադիշյանին՝ պատասխանատու աշխատանքի համար, այնուհետև աշխատանքային հաջողություններ մաղթել Արսեն Աբրահամյանին․ «Ողջունում եմ ձեզ Շիրակի մարզպետարանում և լիահույս եմ, որ ձեզ հետ ևս մարզպետարանի աշխատակազմը կշարունակի պարտաճանաչ իրականացնել այն բոլոր գործառույթները, որոնք այժմ էլ իրականացնում է։ Միասնական և հոգատար աշխատանքով, վստահաբար, կշարունակենք մեր ընթացքը, թիմային ու համատեղ աշխատանքով է հնարավոր նոր արդյունքներ ու ձեռքբերումներ ունենալ»։
Արսեն Աբրահամյանը ողջունել է աշխատակազմին և վստահություն հայտնել, որ պատասխանատու ժամանակահատվածում համատեղ աշխատանքով, առավելագույն ջանքերի ներդրմամբ կգրանցեն հաջողություններ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05