Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

21.06.2020

 Հարգելի՛ բուժաշխատողներ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Առողջապահական համակարգը մեր ազգային անվտանգութայն կարևոր բաղադրիչներց մեկն է։ Ոլորտի կողմից արված ցանկացած գործողություն մշտապես միտված է եղել բնակչության առողջության պահպանմանը և բուժսպասարկման որակի բարձրացմանը։
Այսօր առողջապահական համակարգն ու բուժաշխատողը լրջագույն փորձության առաջ են կանգնած ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում։
Հայ բժիշկն ու բուժաշխատողը համախմբված, հերոսաբար և անձնուրաց պայքարում են համավարակի դեմ՝ փրկելով կյանքեր։
Լիահույս եմ՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, հիմնվելով առողջապահության բնագավառի առաջավոր փորձի վրա, մենք կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը։
Տոնի առթիվ առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բուժաշխատողներին, ովքեր համավարակի առաջին իսկ օրվանից մարտնչում են հանուն մարդկային կյանքի ու առողջության։
Հաջողությու՛ն և լավատեսություն Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 09:25:21