Նորություններ
Հարգանքի տուրք Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին
22.06.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այսօր մարզային ու քաղաքային իշխանության և Գյումրիում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ Պատերազմում զոհված մարտիկների հիշատակին։
1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, սկսվեց Խորհրդային Միության պատմության մեջ ամենածանր պատերազմը։ Հունիսի 22-ը հիշատակի ու վշտի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում։