Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզի սուբվենցիոն հայտերի ստուգման մշտադիտարկման հանձնաժողովի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ

24.06.2020

 Կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը Շիրակի մարզում՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է բոլոր պատասխանատուների համագործակցված աշխատանքին․ «Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համայնք-պետություն համագործակցության յուրօրինակ մոտեցում են, որոնք կյանքի կոչելը պետք է լինի մեր բոլորի աշխատանքի կարևոր պայմանը։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սուբվենցիոն ծրագրերը մեկնարկեն օր առաջ, և բոլոր աշխատանքներն իրականացվեն որակով ու առանց բացթողումների, դրանց ընթացքը պետք է լինի մեր խիստ հսկողության ներքո»։

Նշենք, որ 2020 թվականին պետական տարեկան բյուջեներով նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու համար Շիրակի մարզի 33 համայնքների հետ համատեղ կազմվել և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 64 ծրագրային հայտ և բնութագիր, որոնք ոլորտային պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտային մասնագիտացված կառույցների կողմից հավանության են արժանացել:

64 սուբվենցիայի ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 3 մլրդ 572 մլն 874 հազար դրամ։

Ծրագրային հայտերը ներառում են մի շարք ոլորտներ՝ բնակավայրի փողոցների կառուցում, նորոգում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման, ոռոգման համակարգերի կառուցում, մանկապարտեզների և փողոցային լուսավորության համակարգերի կառուցում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42