Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ»

27.06.2020

 Շիրակի մարզպետարանը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այսօր միացել է դիմակների բաժանման արշավին։ Գյումրի, Արթիկ, Աշոցք, Մարմաշեն, Անի, Ամասիա, Արփի, Սարապատ, Ախուրյան համայնքների ղեկավարները մարզային իշխանության և համայնքապետարանների ներկայացուցիչների հետ՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի, մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ, դիմակներ են բաժանել քաղաքացիներին, հորդորել պահպանել սահմանված կանոնները և պահպանել սոցիալական հեռավորություն, ընդգծելով, որ դիմակ կրելով հնարավոր է հաղթել կորոնավիրուսին, յուրաքանչյուրի կողմից դրված դիմակը փրկում է իր իսկ դիմացինին՝ ընկերոջը, ընտանիքի անդամին և այլոց: Արշավն ուղղված է ի երախտագիտություն այն քաղաքացիների, որոնք պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը ճիշտ են դնում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59