Նորություններ
Կասֆալտապատվի Հառիճ համայնքի 7-րդ փողոցի 1400 քառակուսի մետր հատվածը
29.06.2020
Համայնք-պետություն համագործակցության արդյունքում այս տարի կասֆալտապատվի Հառիճ համայնքի 7-րդ փողոցի 1400 քառակուսի մետր հատվածը։ Ծրագիրը համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել։
Ընդհանուր 15 մլն 566 հազար դրամ գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը՝ 9 մլն 339 հազար, 40 տոկոսը՝ համայնքը։ Կիրականացվեն հողային հարթեցման աշխատանքներ, խճային հիմք կկառուցվի և կասֆալտապատվի նշված հատվածը։