Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ պատախանատուներին

29.06.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ պատախանատուներին, հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները մարզպետին են ներկայացրել ներդրումային ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ դրանք մի քանի ուղղություններով են իրականացվելու։ Նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների իրականացում, ինչպես նաև կիրառական արվեստի մի քանի արտադրամասի գործարկում։ Ըստ ծրագրի, առաջարկվում է վերանորոգել Գյումրու նախկին մանվածքային գործարանի 60 հազար մետր քառակուսի հողատարածքում առկա շինությունները։ Շիրակի մարզպետը ողջունել է ներդրողի նախաձեռնողականությունը և նշել, որ կարևորում է մարզում իրականացվող ցանկացած ծրագիր, որը կնպաստի ինչպես տնտեսական ակտիվությանը, այնպես էլ նոր աշխատատեղեր կստեղծի։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44