Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այս տարի կմեկնարկեն Լեռնակերտ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

30.06.2020

 Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովին Լեռնակերտ համայնքը 2020 թվականին ներկայացրել է երկու ծրագիր։ Առաջին ծրագրով այս տարի կմեկնարկեն համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ Դեռ նախորդ տարի փոխվել են շենքի բոլոր հին դռներն ու պատուհանները, հիմնովին վերանորոգվել է շենքի միջանցքի մի մասն ու 35մետր քառակուսի մակերեսով սենյակներից մեկը։

Համայնք-պետություն համագործակցության արդյունքում այս տարի կիրականացվեն ինչպես հանդիսությունների սրահի, այնպես էլ խոհանոցի, միջանցքի ու սանհանգույցների նորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն 674 հազար դրամ է, գումարի 45 տոկոսը կհատակցնի պետությունը, մնացածը համայնքային ներդրումներով է իրականացվելու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03