Նորություններ
Ազդարարվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների մեկնարկը
01.07.2020
Այսօր ազդարարվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների մեկնարկը։ Մայակովսկի և Օզանյան փողոցների հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրան ուղեկցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների հիմնանորոգման աշխատանքները կիրականացնի «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն:
Փողոցաշինական այս ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն հետևյալ փողոցները.
Օզանյան փողոց
Կարսի խճուղի
Կարսի խճուղի Ӏ-ին նրբանցք
Տեր-Գաբրիելյան փողոց
Այգաբաց IV շարք
Խ․ Դաշտենց փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մյասնիկյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մատնիշյան փողոց(Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մազմանյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)
Մազմանյան փողոց (Տերյան փող․-ից գերեզմանատուն)
Սունդուկյան փողոց (Գորկի փող․–ից Տերյան փող․)
Աթարբեկյան փողոց (Սպանդարյան փող․–ից Տերյան փող․)
Պուշկինի փողոց (Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)
Թումանյան փողոց (Հաղթանակի պող.–ից Մուսաելյան փող․)
Մայակովսկի փողոց (Աթարբեկյան փող․–ից Մուսաելյան փող.)