Նորություններ
2020 թ-ի միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից
01.07.2020
Գյումրիում քննական կենտրոններ են թիվ 10, 11, 21 դպրոցները։ Միասնական քննությունների դիմորդները քննական կենտրոն մուտք կգործեն միայն դիմակներով, ովքեր չեն ունենա դիմակ կտրամադրվի, իսկ մինչ մուտք գործելը կջերմաչափվեն: Քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։
Կոչ ենք անում բոլոր դիմորդներին և նրանց ծնողներին կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, քննական կենտրոնների տարածքում զերծ մնալ կուտակումներից։
Տեղեկացնում ենք, որ դիմորդին քննական կենտրոն պետք է ուղեկցի առավելագույնը մեկ հոգի և դիմորդի քննական կենտրոն մուտք գործելուց հետո չպետք է մնա տարածքում:
Մաղթում ենք բոլոր դիմորդներին հաջողություն և հորդորում բոլորին լինել զգոն և պատասխանատու, պահպանել հակահամաճարակային կանոնները։