Նորություններ
Կառավարությունը սպանդանոց կառուցելու համար կսուբսիդավորի լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը
02.07.2020

Կառավարությունը սպանդանոց կառուցելու համար կսուբսիդավորի լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը։ Ամբողջ հանրապետությունը սպանդանոցներով ապահովելու համար անհրաժեշտ է ևս 14 սպանդանոց, որոնցից 4-ը Շիրակի մարզում։
Դրամաշնորհ ստանալու համար հայտերը կընդունվեն էլեկտրոնային եղանակով, 7 օրվա ընթացքում և առավելություն կտրվի առաջին հերթին այն դիմողին, որը շահագործման իրավունք ունի տվյալ մարզում, այնուհետև՝ նրանց, ովքեր հարակից մարզում նման իրավունք ունեն և նրանց, ովքեր ավելի քիչ սուբսիդավորման գումար կպահանջեն իրեց ծրագրով: