Նորություններ
Հայտարարություն
03.07.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մեկնարկել են Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Քեթի-Արփենի (կմ 134+500-կմ 141+500) և Թորոսգյուղ-Ցողամարգ (կմ 143+300-կմ 148+300) ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները։
Դրանցով պայմանավորված ժամանակավորապես (համաձայն նախագծի շուրջ 60 օր) փակ կլինի Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գյումրի-Ցողամարգ հատվածը։ Նշված ճանապարհահատվածը շրջանցելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» թույլտվությամբ որպես տարանցիկ ճանապարհ պետք է օգտվել Հ 32, Մ-1- Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ճանապարհից։