Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր սիրված դերասանը կդառնար 90 տարեկան

04.07.2020

Հուլիսի 4-ը վշտի և ծիծաղի արքայի, հայ թատրոնի առեղծվածներից մեկի, մեծանուն հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այսօր սիրված դերասանը կդառնար 90 տարեկան։ Մեծատաղանդ արտիստը հայտնվեց հայ թատերական արվեստում՝ միանգամից արժանանալով ժողովրդական ինքնաբուխ սիրո: Եկավ աշխարհն ավելի բարի դարձնելու, եկավ ծիծաղով, դարդը թաքցրած մեզանից, ինքն իրենից: Ապրեց ու արարեց ազատ, անկախ, շռայլ: Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշները Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա արվեստի արմատները գնում էին հայ թատրոնի պատմության խորքերը, նա շատ խորն էր զգում մարդու բնավորությունը:
Մեծանուն դերասանի ծննդյան օրը մարզային իշխանության ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել դերասանի՝ թատերական հրապարակում գտնվող արձանին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36