Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.07.2020

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ։
Պատահական չէ, որ այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների տոնը ևս։
Սահմանադրությունը յուքանչյուր պետության դիմագիծն է, թույլատրելին անթույլատրելիից զատելու օրինական ճանապարհը։
Մայր օրենքը քաղաքացու իրավունքների և պարտականությունների այն հիմնարար փաստաթուղթն է, որը միտված է պետության ներսում ամրապնդել ժողովրդավարական արժեքները և ապրել՝ օրենքի դրույթներին հավատարիմ մնալով։
Յուրաքանչյուրս պարտավոր ենք լինել սահմանադրական արժեքների կրողը, քանզի դրանով ենք արժևորում մեր պետականության դերն ու հեղինակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում։
Կարևոր է գիտակցել նաև, որ այսօր ժողովուրդն է ձևավորում այն փոխհարաբերությունները, որոնք օրինականության տիրույթում գործում են քաղաքացու և պետության միջև։
Լիահույս եմ՝ սահմանադրական ցանկացած փոփոխություն ծառայելու է մեր ժողովրդին, քաղաքականապես ու տնտեսապես կայուն երկիր ունենալուն։
Շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ բարօրություն, խաղաղություն և վստահություն մեր երկրի լուսավոր ապագայի հանդեպ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23