Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ծանոթացել է միասնական քննությունների ընթացքին

06.07.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ այսօր այցելել է մարզում ստեղծված քննական կենտրոններ՝ ծանոթանալու միասնական քննությունների ընթացքին:

Տիգրան Պետրոսյանը հանդիպել է քննական գործընթացի կազմակերպիչներին, խոսել քննության ընթացքի ու կազմակերպչական աշխատանքների մասին՝ կարևորելով համավարակի պայմաններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանումը:

Շիրակի մարզում ձևավորվել են երեք քննական կենտրոններ՝ Գյումրու թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Այսօր աշակերտները միասնական քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Երեք քննական կենտրոններում մաթեմատիկայի դիմորդների թիվը 410 է եղել։

Հաջորդ քննական օրը հուլիսի 8-ն է, դիմորդները քննություն կհանձնեն հայոց լեզու (148 դիմորդ), կենսաբանություն (50 դիմորդ), ֆիզիկա (11 դիմորդ) առարկաներից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 16:48:25