Նորություններ
Քննարկում Հայկաձոր համայնքի ջրամատակարարման հետ կապված հարցեր
08.07.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր Հայկաձոր բնակավայրում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին և «Արիս» բարեգործական հիմնադրամի նախագահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկաձոր բնակավայրի խմելու ջրամատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթմանն առնչվող հարցեր։ Ծրագիրն իր մեջ ներառում է բնակավայրի ներքին ցանցի, օրվա կարգավորիչ ջրամբարի և խորքային հորի նորոգում, ընդհանուր առմամբ 190 մլն դրամ արժողությամբ։ Հիմնանորոգման աշխատանքների իրականացման նախագծա-նախահաշվային փաստաթղթերն առկա են։