Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի մի շարք համայնքների փողոցների ասֆալտապատման աշխատանքների բաց մրցույթ

08.07.2020

 Շիրակի մարզպետարանը համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում հայտարարել է Արթիկ, Փոքր Մանթաշ, Նոր Կյանք, Հառիճ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Երազգավորս, Առափի, Գետք Անի,Ախուրյան, Աշոցք համայնքների փողոցների ասֆալտապատման /հիմնանորոգման/ աշխատանքների մրցույթ։

http://shirak.mtad.am/files/announcements/7611.pdf…

Շիրակի մարզի 14 համայնքների ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնումների համար ստեծված գնահատող հանձնաժողովի նիստի ընթացքում հաստատվել են «ՀՀ ՇՄ ՍԾ ՀԲՄԱՇՁԲ 20/01» ծածկագրով՝ ՀՀ Շիրակի մարզի թվով 14 համայնքների ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթի և «ՀՀ ՇՄ ՍԾ ԳՀԾՁԲ 20/01» ծածկագրով ՀՀ Շիրակի մարզի թվով 14 համայնքների ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գնանշման հարցման գնման ընթացակարգերի հրավերի տեքստերը։

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։

«ՀՀ ՇՄ ՍԾ ՀԲՄԱՇՁԲ 20/01» ծածկագրով հրատապ բաց մրցույթի հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով, հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը ժամը 10 00-ին՝ 24․07․2020թ․ ժամը 10 00-ին ։

«ՀՀ ՇՄ ՍԾ ԳՀԾՁԲ 20/01» ծածկագրով գնանշման հարցման հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով, հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը ժամը 10 00-ին՝ 15․07․ 2020թ․ ժամը 10 00-ին ։

Մանրամասները➡️ https://armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do…

https://armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do…

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25