Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կնորոգվի Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնը
09.07.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կնորոգվի Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնը։ Կառույցը հիմնանորոգման և կահավորման կարիք ունի, այդ նպատակին նախատեսվել է 7 մլն 369 հազար դրամ, գումարի 41%-ը կտրամադրի պետությունը, մնացածը՝ համայնքը։ Կիրականացվեն ինչպես ներքին հարդարման, այնպես էլ ներքին և արտաքին ջրագծերի ու կոյուղագծերի անցկացման, հատակի բետոնապատման և սալիկապատման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Շինարար-97» ՍՊԸ-ն։