Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պետություն համայնք համագործակցության արդյունքում Քեթի բնակավայրը շուտով մանկապարտեզ կունենա

15.07.2020

 Պետություն համայնք համագործակցության արդյունքում Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրը շուտով մանկապարտեզ կունենա։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կվերակառուցվի մանկապարտեզի շենքը։ 46 մլն 582 հազար դրամ արժողությամբ ծրագրի 60 տոկոսը՝ 27 մլն 949 հազար դրամը կհատկացնի պետությունը, մնացածը համայնքի ներդրումն է լինելու։Մանկապարտեզը նախատեսված է լինելու 30-40 երեխայի համար, կլինեն խմբային, ննջարանային սենյակներ, հանդերձարան, խոհանոց, սանհանգույց, լվացքատուն, պահոցներ, ինչպես նաև մարմնամարզության և խաղերի դահլիճներ։ Ծրագրի շրջանակներում կբարեկարգվի նաև շրջակա տարածքը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23