Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի 12 բնակավայրերում արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտեր են կառւցվել

17.07.2020

 Հուլիսի 17-ին մարզի Արթիկ, Պեմզաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Մարալիկ, Սառնաղբյուր, Ախուրյան, Արևիկ, Ազատան, Երազգավորս, Մարմաշեն և Աշոցք համայնքների համայնքապետարաններին և համայնքում գործող հանրակրթական դպրոցներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անհատույց տրամադրվել են արհեստական խոտածածկով խաղադաշտեր։ Ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականի աշնանը՝ նպատակ ունենալով մարզերում զարգացնել ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Շիրակի մարզի 12 բնակավայրերում 42 մ x 22 մ չափերով արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտերի կառուցման համաֆինանսավորմաբ հանդես են եկել նաև համայնքները, որոնց տրամադրած միջոցներով ֆուտբոլի դաշտերը ցանկապատվել են երկաթյա սարքավորումներով և ցանցերով։
Այս դաշտերը կնպաստեն մանկապատանեկան և մասսայական ֆուտբոլի զարգացմանը, համայնքների պատանիների և երիտասարդների ֆիզիկական պատրաստության ամրապնդմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը։ Դաշտերի հանձնման–ընդունման գործընթացը համայնքների ղեկավարների ու հանրակրթական դպրոցների տնօրենների հետ կազմակերպել են Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն ու ֆեդերացիայի Շիրակի մարզի ներկայացուցիչ Գագիկ Տեր–Գևորգյանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23