Նորություններ
Լայն թափով ընթացքի մեջ են «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքները
17.07.2020
Գյումրու Գարեգին Նժդեհ 3/6 հասցեում մեկնարկել են և լայն թափով ընթացքի մեջ են «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքները։ Շինաշխատանքների ընթացքին հետևել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և կարևորել աշխատանքներում թերացումների բացառումը։ Շինարարը մարզպետին տեղեկացրել է, որ այժմ իրականացվում են հիմքերի և հիմնային սալի բետոնացման աշխատանքները։ Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ամուր Քնստրաքշնս» ՍՊԸ՝ «ԷՖԷՄԹԻԷՄ» ՓԲԸ պատվիրատվությամբ։