Նորություններ
Շիրակի գյուղատնտեսական քոլեջին տրամադարել է հողի մշակման, վար ու ցանքի համար նախատեսված տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ
18.07.2020
Ֆրանսիական Նանսի քաղաքից "Աքսիոն դողիան" հումանիտար հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Ալան Ժոֆխուայի նախաձեռնությամբ՝ օրգանական գյուղատնտեսությունը Գյումրիում զարգացնելու և խրախուսելու նպատակով, Շիրակի գյուղատնտեսական քոլեջին տրամադարել է հողի մշակման, վար ու ցանքի համար նախատեսված տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք։
Բարեգործական ծրագիրը հայրենի քաղաք ուղղորդելու գործում ներդրում է ունեցել ֆրանսաբնակ արվեստագետ Արման Թադևոսյանը։ Ժամանակակից տեխնիկան հնարավորություն կտա քոլեջի ուսանողներին փորձ ձեռք բերել օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու գործում, գյուղտեխնիկայի առկայությամբ գործնական պարապմունքներն առավել արդյունավետ կանցկացվեն: