Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Ախուրյանի ևԱնիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները

21.07.2020

 Շիրակի մարզի Ախուրյանի ևԱնիի ներքին գոտիներում մեկնարկել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ Այս տարի մշակվել է 32732 հա հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածք՝ 14790 հա աշնանացան ցորեն և 14328 հա գարնանացան գարի, ընդհանուր առմամբ նախորդ տարվանից 1070 հա-ով պակաս։ Ակնկալվում է 1 հա-ից 25-30 ց բերք, ցորենի սերմացուի պակասը կլրացվի ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի միջոցով։ Պիլոտային ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ: Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունները ներկայացրել են 2900 տ աշնանացան ցորենի պահանջարկ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23