Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, այցելել են Փանիկ համայնք

22.07.2020

Մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, այցելել են Փանիկ համայնք, հանդիպել համայնքաբնակներին, համայնքապետարանի պատասխանատուներին, ավագանու անդամներին։ Համայնքի բնակիչները կարևորել են ոռոգման և խմելու ջրի խնդրի լուծումը։ Այստեղ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում են համայնքապետարանի շենքի և տանիքի վերանորոգման, ինչպես նաև ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ։ 27 մլն 525 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը հատկացնելու է պետությունը, մնացածը համայնքի ներդրումն է։ Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ «Երբ համայնքներում տեսնում ենք աշխատանք, տեսնում ենք հոգատարություն և սրտացավություն, վստահորեն կարելի է ասել, որ ցանկացած խնդրի լուծում հաղթահարելի է, որովհետև պետությունը և մարզային իշխանություններն ունեն հաստատակամություն կանգնելու համայնքների կողքին և համատեղ աշխատանքով լուծելու կուտակված խնդիրները»,- հանդիպման ժամանակ նշել է Տիգրան Պետրոսյանը։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Փանիկի Պետրոս Նահապետյանի անվան պատմության թանգարան, որտեղ պահպանվում են գյուղատնտեսական ու հացահատիկի վերամշակման գործիքներ, ինչպես նաև հացի տեսակներ, որոնք տարածված են այս բնակավայրերում՝ բոքոն, փառնիկ, թափթափա, գարեհաց, քարտիկա, ծակուլիկ և այլն:
Մեղրաշեն համայնքում Տիգրան Պետրոսյանը հետևել է համայնքի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքների ընթացքին։ Դեռ 2019-ից մեկնարկած և այս տարի շարունակվող սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 մլն դրամ է, պետությունը տրամադրել է գումարի 40 տոկոսը։
Ընթացքի մեջ են նաև համայնքի դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։ «Շեն» բարեգործական հիմնադրամի, «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի և համայնքի համատեղ ջանքերով մարզադահլիճից զատ կնորոգվեն հանդերձարանները, մարզական գույք ձեռք կբերվի, կանցկացվի դպրոցի կոյուղին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48