Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհամալրվի Շիրակի մարզի Հոռոմ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը
23.07.2020
2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհամալրվի Շիրակի մարզի Հոռոմ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը, 32,6 մլն դրամ արժողությամբ ծրագրի 19,6 մլն դրամը, այսինքն 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40 տոկոսը համայնքի ներդրումն է լինելու։ Այժմ համայնքի փողոցների 40 տոկոսը միայն լուսավորություն ունի, փողոցները լուսավորվում են էներգախնայող լամպերով, նոր անցկացվող ցանցը հնարավորություն կտա բնակչությանը գիշերային ժամերին առավել անվտանգ տեղաշարժվել։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի աշխատանքները շուտով կմեկնարկեն: