Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հետևել են Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածում կատարվող շինաշխատանքների ընթացքին

24.07.2020

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հետևել են Հոռոմ - Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածում կատարվող շինաշխատանքների ընթացքին։
Ճանապարհն անցնում է Շիրակի և Արագածոտնի մարզերով, Շիրակում հիմնանորոգվում է 4,5 կմ հատվածը: Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի (կմ4+000-կմ8+500) 4.5 կմ հատվածի վրա՝ Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ‚ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 403 միլիոն 600 հազար դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է պետական բյուջեի հատկացումներով։
Այնուհետև Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Պետրոսյանը եղել են Արմավիր-Գյումրի ճանապարհահատվածում, որտեղ ևս ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, առաջացած նախագծային խնդիրներին տեղում տրվել են համապատասխան լուծումներ, ճանապարհի կառուցման աշխատանքները կավարտվեն 2020 թվականին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05