Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Շիրակի մար

24.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նախարարն ու մարզպետը զրուցել են Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ։ Հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհահատվածը: Հողային աշխատանքներն արդեն կատարված են, նորոգվել են նաև ջրահեռացման համակարգերը: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում: Ասֆալտաբետոնե ծածկի հաստությունը` 10 սմ: Կտեղադրվեն նոր ազդանշանային պլաստիկ սյուներ: Պայմանագրային արժեքը` 1 մլրդ 794 մլն դրամ: Հանդիպման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հորդորել է պատասխանատուներին աշխատանքներն իրականացնել առանց թերացումների, որակի և ժամկետների հետ կապված խնդիրներ թույլ չտալ։
Նախարարը եղել է նաև Սպիտակ-Գյումրի ճանապարհահատվածում, ծանոթացել այս հատվածում առաջացած խնդիրներին, դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48