Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«LEAD4Shirak» ծրագրի տեղեկատվական հանդիպումը՝ պատասխանատու կառույցների, շահագրգիռ կողմերի և տեղական դերակատարների մասնակցությամբ

28.07.2020

 Այսօր տեղի է ունեցել «LEAD4Shirak» ծրագրի տեղեկատվական հանդիպումը՝ պատասխանատու կառույցների, շահագրգիռ կողմերի և տեղական դերակատարների մասնակցությամբ։ Այն ֆինանսավորվում և իրականացվում է Եվրամիության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Քառամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը նշել է, որ կարևորում է այսպիսի նախաձեռնությունների իրականացումը․ «Այսպիսի ծրագրերի իրականացումը կարևոր է մեզ համար, քանզի դրանք նպաստելու են մեր համայնքների զարգացմանն ու կայացմանը։ Այսօր մեր պետությունն ամեն ինչ անում է համայնքները հզորացնելու համար, այս ճանապարհին նման նախաձեռնությունները միայն կաջակցեն մեզ։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք դրական արդյունքներ արձանագրելու համար»։
«LEAD4Shirak»-ը նպատակ ունի նպաստել աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը՝ ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով՝ ներկայացնելով LEADER մոտեցումը՝ բարելավելով զբաղվածությունը, գյուղական համայնքների տնտեսությունը, համայնքների կարողությունների հզորացումը և գյուղական բնակչության կենսապայմանները։
Ծրագիրը խթանելու է Շիրակի մարզի գյուղական բնակչության ներառական և կայուն աճը, կենսապահովման բարելավումը՝ համայնքների կողմից առաջարկվող տեղական զարգացման նախաձեռնություններին և գործընկերությանը աջակցելու միջոցով։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48