Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Հայ Օգնության Միության ներկայացուցիչներին
29.07.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Հայ Օգնության Միության ներկայացուցիչներին։ ՀՕՄ-ն այսօր երկու պացիենտ մոնիտորներ է տրամադրել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին։
Մարզպետը ողջունել է ներկաներին և նշել, թե համավարակի դեմ պայքարում այսպիսի աջակցությունը Շիրակի մարզի համար կարևոր է․ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով այս սարքավորումները կարևոր նշանակություն կունենան և մենք շնորհակալություն ենք հայտնում ՀՕՄ-ին համավարակի դեմ պայքարում մեր մարզի կողքին կանգնելու համար»։
Պացիենտ մոնիտորների միջոցով հիվանդանոցը հնարավորություն կունենա իմունոլոգիական հետազոտություններ անցկացնել մի քանի վարակների նկատմամբ։