Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն սկսվել են Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին վերանորոգման աշխատանքները
03.08.2020
Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն սկսվել են Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին վերանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՇԻՆԱՐԱՐ-97» ՍՊԸ-ն։ 27 մլն 525 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը կտրամադրի պետությունը, մնացած 60 տոկոսը՝ համայնքը։ Նախորդ դարի 60-ականներին կառուցված շենքը երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, ներքին հարդարման աշխատանքներից զատ նախատեսվում է տանիքի վերանորոգում և ջեռուցման համակարգի անցկացում։