Նորություններ
Մեկնարկել են Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները
06.08.2020
Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են Լեռնակերտի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։ «Լիլիթ-Լևոն» ՍՊԸ-ն շինաշխատանքներն իրականացնելու է 9 մլն 713 հազար դրամի շրջանակներում։ Գումարի 45 տոկոսը հատկացնելու է պետությունը, 55 տոկոսը՝ համայնքը։ Արդեն սկսվել են շենքի ամրացման աշխատանքները, առաջին փուլով իրականացվելու են նաև կտուրի վերանորոգման և հանդիսությունների սրահի համար նախատեսված հատվածը, որի մեջ մտնում է դահլիճը, խոհանոցը, սանհանգույցները և միջանցքը։