Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

09.08.2020

 Սիրելի՛ շինարարներ
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա առթիվ: Տարիների հեռվից, երբ հայացք ես նետում մեր ճարտարապետության մնայուն արժեքներին, ակնհայտ է դառնում, որ հայ շինարարի միտքի թռիչքն անծայրածիր է, գործը՝ եզակի։ Շինարարությունը նախ և առաջ մշակույթ է, ազգային արժեքների պահապանման համառ վկան:
Այսօր ևս հայ շինարարը չի կորցրել իր եռնադն ու շարունակում է հասկանալ քարի լեզուն։ Ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին տիրապետող շինարար-վարպետների շնորհիվ կյանքի են կոչվում մի շարք պետական ծրագրեր, վերականգնվում են պատմամշակութային ժառանգություններ, նորոգվում ճանապարհներ, կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքներ:
Յուրաքանչյուր ավարտին հասցված շինանարարական աշխատանք յուրովի կանցնի պատմության գիրկը, կապրի դարեդար և սերունդներին կփոխանցի կառուցող ու երկիր շենացնող շինարար–վարպետի անունն ու համբավը։
Սիրելի՛ շինարարներ, մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղմնավոր գործունեություն, անսահման ներշնչանք, ու թող Աստված ուժ և զորություն տա Ձեր բազկին։
Եղե՛ք առողջ, կառուցեք՛ խղճով և նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության շարունակական զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23